Հայկական Բանակ:
Հայոց Զինված ՈՒժեր:
Երեսունհինգ տարվա հայոց պաշտպանական ամրոցը, որի ուղին փառավորվել է բազմաթիվ հերոսական էջեր հեղինակելով:
Երբեմնի տարածաշրջանային ամենաբարձր վարկանիշն ունեցող, ամենամարտունակ ու հաղթական, հայոց համազգային մեծ Երազանքի ծնունդ ու երկարատև, տքնաջան երկունքի զավակ, այդ երբվանի՞ց քո շարքերում ծառայություն անցնելը դադարեց հպարտություն ու պարծանք լինել:
Մի՞թե նշաձողդ այնքան է իջել,որ վարկանիշդ ձևավորել են տուշոնկաների, ելակների, անտրուսիկ զինծառայողների, պահածոյատուփերի և տուլիկների հիվանդ հոգեբանությամբ քեզ դիտարկողները:
Զինված ուժերում եղել են, կան, լինելու են խնդիրներ, որոնք կարգավորելու է կոչված և՛ ՊՆ-ն, և՛ հասարակությունը:
Կալանավայրից խուսափողի տրամաբանությամբ առաջնորդվելն ու գրավի դիմաց զինծառայությունից ազատվելը կամ ժամկետը կարճացնելը վիրավորական և անընդունելի է, միևնույն ժամանակ գուժում է բանակի կործանման և հասարակության հավելյալ մասնատումների վտանգ:
Հայրենիքը և սեփական ժողովրդին պաշտպանելը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն ու պարտականությունն է:
Պարտավոր են ծառայություն անցնել բոլորն անխտիր, հատկապես մեր նման փոքրաթիվ և ռազմական ահաբեկչությունների սպառնալիքի տակ գտնվող երկրում:
Դա՛ է պահանջում Հայրենիքը, որը մարդկային և ազգային արժանապատվության հրամայականն է:
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ